Apricot hotels and resorts

Հայկական հյուրընկալության կարևորագույն տարրերից է կացարանի ջերմությունն ու հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով ինտերիերի նախագծումն ու ձևավորումը մենք իրականացրել ենք մեծագույն հոգածությամբ և ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքին։

Ապրիկոտ Աղվերան Ռեզորթի # 1 Անտառային հյուրատունն ունի հետևյալ կարգերի 20 հյուրասենյակ․Ընտանեկան, Ընտանեկան պատշգամբով:  #2 Անտառային հյուրատունն ունի Սուպերիոր Ընտանեկան կարգի 9 հյուրասենյակ:

Թեղենիս, Հատիս և Ակնաջուր շալեները գտնվում են Անտառային հյուրատանից մի քանի րոպե հեռավորության վրա, անտառում և կարող են հյուրընկալել մեծ խմբերի (մինչև 6 անձ)։ Այս երեք շալեները ներառում են Լյուքս և Սուպերիոր կարգի երկհարկանի դուպլեքսներ (երկու ննջարանի հնարավորությամբ), ինչպես նաև Սյութ, Ստանդարտ և Բյուջետային կարգի հյուրասենյակներ:

Մեր սենյակները բոլորն էլ ընդարձակ են և հարմարավետ

  • Գունային համադրությունը և նյութերի ընտրությունը ներդաշնակում են տվյալ շինության ոճի և պատմության, շրջակա միջավայրի ու բնության հետ։
  • Մենք փորձել ենք յուրաքանչյուր սենյակի և շալեի համար ընտրել առավելագույնս հարմարավետ դիրք, որը կապահովի բնական լուսավորությունն ու հնարավորություն կտա մեր հյուրերին վայելել շրջակայքի հաճելի տեսարանը։ Բաց պատշգամբով սենյակներում կարող եք վայելել բնության հիասքանչ տեսարանները:
  • Մեր սենյակներն առանձնանում են նաև իրենց տաքուկ ու հանգիստ դիզայնով։
  • Մահճակալներն ունեն հատուկ օրթոպեդիկ ներքնակներ, որոնք Ձեր քունը դարձնում են է՛լ ավելի հաճելի։ Ըստ ցանկության տրամադրում ենք նաև մանկական օրորոցներ։
  • Ապրիկոտ Աղվերան Ռեզորթի պարագայում լիարժեք կահավորված խոհանոցը Ձեզ տալիս է ազատություն նախաձեռնելու և վայելելու ճաշ պատրաստելու ողջ գործընթացը Ձեր ընկերների ու ընտանիքի հետ։
  • Բոլոր սենյակներնում ու շալեներում ըստ պահանջի անվճար տրամադրվում են. վարսահարդարիչ, լոգանքի պարագաներ (շամպուն, լոգանքի հեղուկ, օճառ, սանր, սափրման պարագաներ, ատամի խոզանակ, լոգանքի գլխարկ), ցամքոց, հողաթափեր, կոշիկների սպունգ, կարի պարագաներ և հիգիենայի հավաքածու, արդուկ ու արդուկի սեղան և այլ պարագաներ։