Շալե Ստանդարտ տեսակի հյուրասենյակի ընդհանուր տարածքը 25 մ² է: Այնտեղ կա հարմարավետ բազմոցով հյուրասենյակային հատված և ննջարանային հատված։ Համարը նախատեսված է 3 անձի լիարժեք հանգստի համար. բազմոցը կարող է բացվել և հարմարավետ անկողին լինել երրորդ անձի համար: Լոգարանը ընդարձակ է և հարմարավետ, որտեղ կգտնեք լոգանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու պայմանները։ Այս դասի սենյակների ընդհանուր թիվը 4-ն է։