Անտառային հյուրատան Ընտանեկան պատշգամբով հյուրասենյակ․ ընդհանուր տարածքը 55 մ² է, որում տեղավորվել են հարմարավետ բազմոցով հյուրասենյակը, ամբողջովին ֆունկցիոնալ խոհանոցը և առանձին ննջարանը։ Համարը նախատեսված է 3 անձի լիարժեք հանգստի համար. հյուրասենյակի բազմոցը կարող է բացվել և հարմարավետ անկողին լինել երրորդ անձի համար: Այստեղ կա նաև ընդարձակ պատշգամբ, որից Դուք կարող եք վայելել մեր անտառների հանգիստն ու անդորրը։ Լոգարանը ընդարձակ է և հարմարավետ, որտեղ կգտնեք լոգանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Հավելենք նաև, որ ծխողների համար խորհուրդ ենք տալիս ամրագրել հենց այս դասի սենյակները, քանզի հյուրասենյակի ներսում ծխելը խստիվ արգելվում է և տուգանվում 70,000 դրամի չափով։ Այս դասի սենյակների ընդհանուր թիվը 12-ն է։