Ցանցի յուրաքանչյուր հյուրանոցում մենք ապահովում ենք Ձեր բազմազան և ներդաշնակ հանգստի համար անհրաժեշտ հարմարություններն ու ժամանցի տարբերակները։
Ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր
Այրեք կալորիաներ, լիցքաթափվեք, լիցքավորվեք և պարզապես Ձեզ լավ զգացեք։
Մանկական բացօթյա խաղահրապարակ
Զվարճացեք Ձեր երեխաների հետ, հետևեք նրանց խինդ ու ծիծաղին և մանկացեք ինքներդ։
Խաղերի գոտի
Կազմակերպեք ընկերական մրցություններ թենիսի և բիլիարդի շուրջ, մինչ Ձեր երեխաները խաղում են փակօթյա մանկական խաղասենյակում։
Ակնաջուր լողավազան և շոգեբաղնիքներ
Անտառային տեսարան, թարմ օդ, զով լողավազան, սաունայի ջերմություն, սպա կենտրոն. էլ ի՞նչ է հարկավոր իդեալական հանգստի և լիցքաթափման համար։
Անտառային ռեստորան
Եվ իհարկե, վայելեք հայկական խոհանոցային հյուրընկալության բոլոր ավանդույթներն ու զգացողությունները մեր ռեստորանում։ Այս ռեստորանը պատմական ավանդույթների և ժամանակակից հայ հյուրընկալության յուրօրինակ խորհրդանիշ է հանդիսանում։ Տասնամյակներ շարունակ այստեղ սիրով այցելել են Կարեն Դեմիրճյանը և Խորհրդային Հայաստանի այլ պաշտոնյաներ` գնահատելով ռեստորանի պատշգամբից բացվող անտառածածկ լանջերի տեսարանը, տաքուկ ինտերիերն ու համեղ խոհանոցը։ Այս ամենը նույն ճշտությամբ պահպանվել է նաև այսօր, իսկ խոհանոցը համալրվել է հայկական, ֆրանսիկական և կոնտինենտալ խոհանոցների հետաքրքիր համդրությամբ և հայկական հյուրընկալության սիրով և ջերմությամբ։
Ապրիկոտ Աղվերան Ռեզորթում Դուք ոչ միայն կարող եք նախապես ամրագրել Ձեր համարը կամ շալեն, այլև կանոնավոր աշխատանքային ժամերից դուրս մեր մի շարք ժամանցի տարբերակները։