Apricot hotels and resorts

Մեր երկհարկանի "Բելվեդեր" ռեստորանը պատմական ավանդույթների և ժամանակակից հայ հյուրընկալության յուրօրինակ խորհրդանիշ է հանդիսանում։ Տասնամյակներ շարունակ այստեղ սիրով այցելել են Կարեն Դեմիրճյանը և Խորհրդային Հայաստանի այլ պաշտոնյաներ` գնահատելով ռեստորանի պատշգամբից բացվող անտառածածկ լանջերի տեսարանը, տաքուկ ինտերիերն ու համեղ խոհանոցը։ Այս ամենը նույն ճշտությամբ պահպանվել է նաև այսօր, իսկ խոհանոցը համալրվել է հայկական, ֆրանսիկական և կոնտինենտալ խոհանոցների հետաքրքիր համդրությամբ և հայկական հյուրընկալության սիրով և ջերմությամբ։

Մեր խոհարարները ձեզ են առաջարկում շեֆ-խոհարարի հետաքրքիր և նրբահամ ձեռագրով պատրաստված ուտեստների լայն ընտրանի (Ճաշացանկ)։ Ավելին, դուք նաև կկարողանաք վայելել մեր համեղ խոհանոցը ձեր սենյակում շուրջօրյա ռեժիմով (23:00-ից հետո որոշակի սահմանափակումներով), ինչպես նաև վայելել մեկ բաժակ տաք սուրճ մեր լոբի բարում կամ ձեր երեկոն անցկացնել ռեստորանի լաունջ տարածքում։

Ռեստորանը, ինչպես նաև հանգստավայրի ողջ շքեղ բնությունը, հիանալի հնարավորություն են տալիս տարբեր ֆորմատի խնջույքներ և միջոցառումներ կազմակերպելու համար։ 

 

 

«Անտառային» Ռեստորանը Ձեզ առաջարկում է Ապրիկոտ Աղվերան Ռեզորթի All Inclusive  համակարգի մեջ ներառված նախաճաշի, ճաշի և ընթրիքի շվեդական սեղաններից օգտվել և վայելել Շեֆ խոհարարի կողմից յուրահատուկ չկրկնվող համեղ ուտեստներից, ինչպես նաև պատվիրել ըստ ռեստորանի աշացանկի: 

Նախաճաշի ժամերն են՝ 09:00-11:30

Ճաշի ժամերն են՝ 14:00-16:30

Ընթրիքի ժամերն են՝ 19:00-21:30